ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի դեպքերը հասել են 23-ի

Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի դեպքերը հասել են 23-ի
01.03.2020 | 16:19

Անգլիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի երեք նոր դեպք, վարակի դեպքերի ընդհանուր թիվը 23 է՝ ասվում է Անգլիայի գլխավոր բժիշկ Քրիս Ուիթիի հայտարարության մեջ: «Բոլոր երեք դեպքերը հետաքննվում են, հիվանդների շփումները ուսումնասիրվում են», – ասվում է հայտարարության մեջ:


Երկու հիվանդներ վերջերս են վերադարձել Իտալիայից, մեկը՝ Ասիայից՝ ասել է Ուիթին:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ