Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. Հիմա շատ ավելի մաքուր եմ, քան՝ վարչապետ լինելուց առաջ

Նիկոլ Փաշինյան. Հիմա շատ ավելի մաքուր եմ, քան՝ վարչապետ լինելուց առաջ
10.03.2020 | 21:59

Հայաստանում իշխանությունն այլևս կեղտոտվելու ճանապարհ չէ, Կապանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Իշխանությունն այլևս մաքրվելու ճանապարհ է», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պետք է ամեն ինչի մեջ ձգտել կատարելության։ «Ես ինձ հարց տվեցի՝ իշխանության բերումով ես կեղտոտվե՞լ եմ, թե՞ չեմ կեղտտովել, և ես շատ լավ զգացի, երբ որ ինքս իմ մեջ խոսում էի, ու հիմա կարամ բոլորի աչքերի մեջ նայելով ասեմ, որ ես, մոտ 2 տարի իշխանության մեջ լինելով, հպարտ եմ ասել՝ ես հիմա շատ ավելի մաքուր եմ, քան վարչապետ լինելուց առաջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ