Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. Հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, ովքեր բուժման կարիք չունեն

Նիկոլ Փաշինյան. Հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, ովքեր բուժման կարիք չունեն
17.03.2020 | 16:04

Կորոնավիրուսի վարակման 52 դեպքից 32-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ, 11-ը արտադրամասի հետ՝ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ երեկ դեպքերը շատացել են, քանի որ Առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացված անձանց թեստ անել և այդ թեստերից յոթը հաստատվել է, նրանք ոչ մի ախտանշան չեն ունեցել: «Թոքաբորբ է տանում երկու քաղաքացի, և Առողջապահության նախարարությունը երաշխավորում է, որ այդ մարդիկ բուժվում են և բուժվելու են»,- ասաց նա: Վարչապետը կարևորեց յուրաքանչյուրի անհատական և սոցիալական պատասխանատվությունը: «Հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, ովքեր բուժման կարիք չունեն: Մենք պետք է հասկանանք, թե ինչքանով է
նպատակահարմար որևէ բուժման կարիք չունեցող մարդկանց պահել հիվանդանոցում: Այդ մարդը կարող է իր տանն ապրել, այն պայմանով, որ 14 օրվա ընթացքում այլ մարդկանց հետ շփում չունենա, կամ սահմանափակումով ունենա: Երբ այսպես ենք նայում, ապա կորոնավիրուս իրականում այդքան էլ սարսափելի չէ, որքան ընդունված է ասել, եթե խոսքը վերաբերում է 70-ից ցածր, կամ խրոնիկական հիվանդություն չունեցող անձանց»,- ասաց նա և նշեց, որ պետք է քննարկվի կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ծաղկաձորում պահվող քաղաքացիները ոչ մի ախտանշան չունեն, և բացի թոքաբորբով հիվանդներից ոչ ոք բուժում չի ստանում: «Մենք պետք է կարողանանք քաղաքացիական պատասխանատվության աստիճանն այնքան բարձրացնել, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանանա, որ կորոնավիրուսով կարող է վարակվել ինչպես գրիպով»,- ասաց նա և նշեց, որ պետք է խրոնիկ հիվանդներին, տատիկներին, մեկուսացնել: Նա կոչ արեց ավելի մեծ պատասխանատվություն, կարգապահություն ունենալ: «Այս պահին, փառք Աստծո, մեզ համար կորոնավիրուսն ընթանում է որպես սովորական վիրուսային հիվանդություն: Հիվանդացած և առողջացած մարդու մոտ կա առավելություն, ամենայն հավանականությամբ նա ձեռք է բերում հակամարմին և որոշ ժամանակի համար ստանում է բնական պատվաստում»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ