Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մտահոգված է արտակարգ դրության պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակմամբ

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մտահոգված է արտակարգ դրության պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակմամբ
18.03.2020 | 21:53

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի համավարակի ֆոնին մտահոգություն է հայտնել Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների՝ միայն պաշտոնական աղբյուրներից օգտվելու որոշման վերաբերյալ: «Տեղեկության վերահսկումը չի օգնում համավարակի դեմ պայքարում, սական շշուկներ և վախ է տարածում»,-ասված է կազմակերպության թվիթերյան էջում:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ