Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1148-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1148-ի
13.04.2020 | 21:36

Ադրբեջանում կորոնավիրուս է հայտնաբերվել եւս 50 մարդու մոտ, հայտնում է կառավարությանը կից օպերատիվ շտաբը: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1148-ի։ Մահացածների ընդհանուր թիվը 12 է։ Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում գտնվում է 847 մարդ։ Նրանցից 25-ի վիճակը ծանր է, 30-ինը՝ միջին ծանրության։

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ