Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1523

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1523
23.04.2020 | 17:43

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 50-ով՝ հասնելով 1523-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 26-ով և հասել 659-ի, թեստերի ընդհանուր թիվը 15960 է: Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 840 մարդ: Մահացածների թիվը 24 է:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր Կառավարության նիստի ժամանակ մանրամասներ փոխանցեց. «Ունենք այս պահին ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով՝ մոտ 230 հոգի, արհեստական օդափոխության վրա՝ 5 հոգի, նրանցից մեկն է, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, սակայն ունի էլի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն, բժիշկները ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել: Աճի տեմպը, ըստ էության, մոտավորապես նույնն է, եթե համեմատում ենք նոր դեպքերի թիվը բաժանած ընդհանուր դեպքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունը այնպիսին չէ, որ խոսենք, օրինակ, այլ տարբերակի անցնելու, երբ թեթև դեպքերը տանը կմնան, այսինքն՝ դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը՝ հյուրանոցային պայմաններում պահելու համար», - նշեց նախարարը:

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ