Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դավիթ Անանյան. Բանկային գաղտնիքի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի ասածի մեջ կա ճշմարտություն

Դավիթ Անանյան. Բանկային գաղտնիքի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի ասածի մեջ կա ճշմարտություն
23.04.2020 | 22:45

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գնահատմամբ՝ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ճիշտ է, երբ ասում է, որ կառավարությունը ոչնչացնում է բանկային գաղտնիքը, բոլորն իրենց գումարը հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց։

«Պարոն Մարուքյանի ասածի մեջ կա ճշմարտություն, մի փոքր չափազանցված է ազդեցությունը», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Անանյանը։ Նրա կարծիքով՝ գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների առումով որոշակի անելիքներ կան։ «Կարծում եմ, որ գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների առումով բանկային գաղտնիքը որոշակի բացելու հետ կապված պարտավորությունների շրջանակում մենք դեռևս անելիքներ ունենք: Այն, ինչ հայտարարել ենք և այն տեղեկատվությունը, որ տրվել է, խորհուրդ կտամ այսօր հետևեք լրատվությանը, մենք նոր հաղորդագրություն ենք տարածելու, որովհետև հնարավոր է, որ մեր հայտարարությունները տարընկալումներ են առաջացրել հանրության մոտ: Կարծում եմ նաև՝ պարոն Մարուքյանի մոտ կարող են որոշակի տարընկալումներ լինել», - ասաց ՊԵԿ նախագահը։


Էդմոն Մարուքյանն այսօր գրել էր. «Առանց այն էլ հիմքերը խարխլած բանկային գաղտնիքի ինստիտուտը Հայաստանում ստանում է վերջնական մահացու հարվածը։ Այսօր հրապարակվել է նոր օրենսդրական նախագիծ, որով վերջնականապես ոչնչացվում է բանկային գաղտնիքը։ Համաձայն այդ նախագծի՝ բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին։ Նախկինում դա հնարավոր էր բացառապես դատարանի թույլտվությամբ»:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ