Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են
24.04.2020 | 23:13

Ուկրաինայի ողջ տարածքում ապրիլի 24-ին ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Analitikaua.net-ը նշում է, որ թեմատիկ միջոցառումները սկիզբ են առել հիշատակի օրից մի քանի օր առաջ։ Կիևի և մեծ քաղաքների փողոցներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին տեղեկություն պարունակող պաստառներ և վահանակներ։ Ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառումները սկսվել են Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում հոգևորականների աղոթքով, Կիևի կենտրոնում խաչքարի մոտ խոնարհվել են ծաղիկներ։ Այդ միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և հոգևորականներ։


Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանի «Հայոց ցեղասպանություն. պատմության ընկալումը» առցանց դասախոսությունը և ինտերակտիվ առցանց ցուցահանդեսը Ուկրաինայի հայերի միության պորտալում:
Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի խոսքով՝ միջոցառումները լուսաբանում էին ինչպես կենտրոնական, այնպես էլ տարածաշրջանային հեռուստաալիքները, մասնավորապես, «Շնորհակալություն նորից ծաղկելու հնարավորության համար» («Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени») սոցիալական տեսահոլովակը ցուցադրել են տասնյակ հեռուստաալիքներ։


Բերդյանսկի հայերի միության ներկայացուցիչները Ազմոլի միկրոշրջանում տեղադրել են խաչքար: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից ի վեր երկրի տարբեր շրջաններում տեղադրվել է ավելի քան 20 խաչքար:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ