Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱԺ-ն թեժ քննարկեց և ընդունեց աղմկահարույց օրենքը

ԱԺ-ն թեժ քննարկեց և ընդունեց աղմկահարույց օրենքը
29.04.2020 | 14:33

«Ժողովուրդը» գրում է․«Երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ թեժ քննարկվեց և ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Սահմանվել է, որ անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված գրավոր կամ բանավոր կարգադրությամբ: Եվ պատգամավորների առաջարկների հիման վրա վերոնշյալ դրույթն առաջինից երկրորդ ընթերցում փոփոխության կենթարկվի. անձի ազատությունը կսահմանափակվի գրավոր կարգադրության հիման վրա, իսկ եթե հանգամանքներից ելնելով հնարավոր չէ ապահովել տվյալ պահին գրավոր ձևակերպումը, բանավոր կարգադրությամբ` պայմանով, որ սեղմ ժամկետում կհետևի գրավոր կարգադրությունը:


Բանավոր կարգավորման հարցը ամենաքննադատվողներից է և անգամ բացասական է եղել արձագանքը ԱԺ պետաիրավական փորձաքննության բաժնի կողմից։ Նրանք եզրակացության մեջ նշել էին, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական ակտ: Երեկ խորհրդարանում օրենքն ընդունվեց 82 կողմ, 13 դեմ և 14 ձեռնպահ ձայներով։ Ուշագրավ է, որ եղել են իշխող խմբակցության պատգամավորներ, որոնք այս նախագծի քվեարկությանը չեն մասնակցել։ Նրանք են՝ Սոնա Ղազարյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Հրաչյա Հակոբյանը, Տաթևիկ Գասպարյանը։


ԼՀԿ-ն դեմ է քվեարկել, իսկ ԲՀԿ-ականները որոշեցին ձեռնպահ մնալ՝ սպասելով իրենց առաջարկները ընդունմանը։ Եվ չնայած երեկ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց և այսօր պետք է փոփոխություններ լինեն, սակայն ընդդիմադիր ուժեր ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել, սակայն դրանք փոփոխված տարբերակում այդպես էլ տեղ չեն գտել»:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ