«ՍԴ-ն կարող էր առավել խիստ դիրքորոշումներով անդրադառնալ Լանզարոտի կոնվենցիայի խնդրահարույց դրույթներին»
08.05.2020 | 00:30
Լանզարոտի կոնվենցիայով, որի պաշտոնական անվանումն է՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին», ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թ. մարտի 31-ի որոշմամբ ճանաչվեցին Սահմանադրությանը համապատասխանող։ Թվում էր, թե դրանով վերջակետ է դրվել այդ կոնվենցիայի իրավաչափության վերաբերյալ խիստ իրարամերժ բանավեճին։ Սակայն իրավական հարցադրումները բնավ սպառված չեն, ինչն էլ կարևորելով, որոշ հարցեր ենք ուղղել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, որը ևս մշտապես իր մտահոգությունն է արտահայտել հիշյալ կոնվենցիայի վավերացման առնչությամբ։
-Պարոն Դանիելյան, ոմանց մոտ այն տպավորությունն է, թե ինչ իմաստ ունի խոսել Լանզարոտի կոնվենցիայի իրավաչափության մասին, երբ Սահմանադրական դատարանն իր 2020 թ. մարտի 31-ի որոշմամբ արդեն իսկ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել կոնվենցիայով ամրագրված Հայաստանի Հանրապետության պարտավորությունները։
-Դա գրեթե նույնն է, եթե ասեինք` ի՞նչ իմաստ ուներ խոսել հայ-թուրքական արձանագրությունների մասին (ի դեպ, դրանք չվավերացվեցին ոչ միայն առանձին քաղաքական ուժերի մեծ ջանքերի, այլև ՍԴ եզրակացության շնորհիվ), երբ դարձյալ կար համապատասխանության մասին ՍԴ եզրակացությունը։ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ մի քանի անչափ կարևոր իրավական դիրքորոշումներ էր ամրագրել, որոնք թուրքական կողմին միանշանակ հասկանալ տվեցին, որ որևէ հույս չի կարելի փայփայել Հայ դատի, այսպես կոչված, հաշտեցման հանձնաժողովի, ինչպես նաև Արցախի միջազգային իրավական կարգավիճակի կանխորոշման հարցերում։ Այս մասին «ափսոսանքով» բազմիցս խոսել են թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն ներպետական քաղաքական մթնոլորտը «թույլ չէր տալիս» նաև Հայաստանում անաչառ արտահայտվել և հավուր պատշաճի գնահատել Սահմանադրական դատարանի դերակատարումը։
Այսպիսով, Սահմանադրական դատարանի որոշումը հարկ է ընկալել իր ամբողջության մեջ՝ դրանում ամրագրված իրավական դիրքորոշումներով հանդերձ։ Այո, Սահմանադրական դատարանը դրական որոշում է կայացրել, սակայն դրանից բնավ չի բխում, որ Լանզարոտի կոնվենցիան անվերապահորեն ենթակա է վավերացման կամ դրա հիման վրա անարգել կարող են ընդունվել ներկայումս գործադիր իշխանությունում ձևավորված պատկերացումներին համապատասխան, կամայական մեկնաբանությունների տեղիք տվող օրենքներ։
-Կարո՞ղ եք հակիրճ անդրադառնալ Սահմանադրական դատարանի այն իրավական դիրքորոշումներին, որոնք բավարար հիմք են՝ նշված կոնվենցիայի խնդրահարույց դրույթների էությունն առավել համարժեք ընկալելու և ապագա օրինաստեղծ գործունեությունը վերանայելու անհրաժեշտության տեսանկյունից։
-Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմամբ ամրագրված են մի շարք առանցքային դիրքորոշումներ, որոնք համարժեք ընկալելու պարագայում առնվազն հարկ կլինի ոչ միայն ողջամիտ ժամկետով հետաձգել նշված կոնվենցիայի վավերացումը (սա անհրաժեշտ է, որպեսզի գործադիր իշխանությունը առնվազն սպառիչ ու հստակ հայեցակարգ պատրաստի և ներկայացնի վերը նշված դիրքորոշումների առնչությամբ իր հետագա քայլերի կտրվածքով), այլև խիստ հետևողական լինել, որպեսզի երբևէ խորհրդարան չներկայացվեն այդ դիրքորոշումներին հակասող օրինագծեր։ Այսպես, օրինակ, Սահմանադրական դատարանի որոշմամբ իմպերատիվ արձանագրված է. «...Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Կոնվենցիայով նախատեսված երեխաների տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկությունները տրամադրվեն՝ պարտադիր հաշվի առնելով երեխաների հասունության մակարդակը և նրանց զարգացող կարողությունները»։
Մանկական ճանաչված հոգեբաններին հետաքրքրում է, թե հանրակրթական դպրոցում ո՞ր տարիքից են երեխաներին ներգրավելու հիշյալ դասընթացներին, որպեսզի նրանց մոտ չձևավորվի անհարկի և անառողջ հետաքրքրասիրություն, որի դեպքում ոչ թե խնդիր կլուծենք, այլ նոր վտանգներ կներմուծենք։ Արդեն շատերն են ծանոթ այս կրթական նորամուծության դեմ նույն կոնվենցիան վավերացրած երկրներում սկիզբ առած զանգվածային վրդովմունքի դրսևորումներին։ Ծնողները հասկացել են, որ գեղեցիկ ու խոստումնալից բառերի տակ թաքնված էին իրենց համար անկանխատեսելի վտանգներ, և հիմա մեծ դժվարությամբ, բայց հետևողականորեն հասնում են նրան, որ բազում տարրական դպրոցներում դադարեցվի այդպիսի կրթական ծրագրերի կիրառումը։
Իհարկե, կարելի էր ՍԴ որոշմամբ առավել խիստ ու կանխատեսելի դիրքորոշումներով անդրադառնալ Լանզարոտի կոնվենցիայի որոշ խնդրահարույց դրույթներին, հատկապես կապված տարրական կրթության ընթացքում սեռական շահագործման և նմանաբնույթ այլ հարցերի լուսաբանման, սեռական կողմնորոշման հասկացությունները բացառապես Սահմանադրության ոգուն համահունչ ընկալելու և կիրառելու հարցադրումներին, սակայն անհրաժեշտ կամքի առկայության դեպքում հիշյալ իրավական դիրքորոշումներն էլ են բավարար։
Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Նոր տեղեկությունները և իրադարձություններն ընդգծում են, որ ԱՄՆ-Իրան մեծ պատերազմի սպառնալիքը պահպանվում է
- Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով.16
- Հասավ իր ուզածին, բայց սա դեռ ամբողջը չէ
- «Ամերիաբանկը» պետք է պատասխան տա իր արածի համար
- Հերթական անգամ ապացուցում է հայերիս ու Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի լինելը
- Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի սպառնալիքը
- Հուսանք, որ այս միավորմամբ կսկսվի իրսկան և արդյունավետ գործընթաց
- Ալիևի կամակատարի կամակատարը
- Իսրայելի սիոնիստական վարչակարգի ղեկավարը Թրամփին փորձում է դրդել միջուկային հարվածի. 2
- Իսրայելի սիոնիստական վարչակարգի ղեկավարը Թրամփին փորձում է դրդել միջուկային հարվածի
- Հուսալ, որ ԱՄՆ- ը անհրաժեշտության դեպքում օգնության կհասնի, ամենասխալ դիրքորոշումն է
- Սպասում են, թե երբ Ռուսաստանն ինքը կհանի իր ռազմաբազան Հայաստանից ու երկիրը կթողնի թուրքի քմահաճույքին
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 26
- ԱՄՆ-ի նախագահը հրաժարվել է անցած հանգստյան օրերին Իրանին հարվածելու մտքից, բայց չի բացառել ռազմական ուժի հետագա կիրառումը
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 25
- Հայաստանում ադրբեջանական անկլավ չկա
- Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 15
- Հայոց ազգային գաղափարախոսության միջոցով շատ հայերի ազնվությունը վերստին պետք է փայլի, ինչպես մրուրից մաքրված ադամանդը
- Միջազգային հանրության նկատմամբ ծաղրուծանակ է Հայաստանում COP17-ի համաժողով կազմակերպելը
- Հայաստանում ադրբեջանական անկլավ չկա
Մեկնաբանություններ