Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էդմոն Մարուքյան. ԼՀԿ-ում շա՞տ մարդ կա նախկին իշխանություններից, թե՞ «Իմ քայլը» դաշինքում

Էդմոն Մարուքյան. ԼՀԿ-ում շա՞տ մարդ կա նախկին իշխանություններից, թե՞ «Իմ քայլը» դաշինքում
13.05.2020 | 14:42

ԼՀԿ-ի ոչ մի անդամ այլևս չի անդրադառալու շահարկումներին, որ ԼՀԿ-ն կապ ունի նախկինների հետ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«ԼՀԿ-ն ոչ մի կապ չունի ոչ Միքայել Մինասյանի, ոչ էլ իրենց թվարկած ցանկացած նախկինների հետ։ Այսուհետ երբևէ ԼՀԿ որևէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապերի վերաբերյալ որևէ հարցի, որովհետև այս օրերի ընթացքում մենք սպասում էինք հայտարարությունները հիմնավորող ապացույցների։ Դա չեղավ», - ասաց նա՝ պնդելով, որ ԼՀԿ-ն չի պատրաստավում արդարանալ։ Մարուքյանը կոչ արեց նախկինների հետ կապ ունեցող մարդկանց քանակը համեմատել ԼՀԿ-ում և «Իմ քայլում»։ «Նախկինների համատեքստում իրանք են իրանց ամբողջ ուղնուծուծով։ ԼՀԿ-ում շա՞տ մարդ կա նախկին իշխանություններից, թե՞ «Իմ քայլը» դաշինքում։ «Իմ քայլը» դաշինքի ձևավորած կառավարությունում կա շա՞տ մարդ նախկին իշխանություններից, թե՞ մեր մոտ», - ասաց նա՝ հավելելով, որ իշխանականների մեջ կան մարդիկ, որոնք այնքան ճաանպարհ են անցել նախկիննեի հետ, որ իր կյանքը չի հերիքի՝ այդքան ճանապարհ անցնելու։


Հարցին, թե ե՞րբ ԼՀԿ-ն կվերադառնա նիստերի դահլիճ՝ Մարուքյանը պատասխանեց. «Մենք բոյկոտ չենք անում, սպասում ենք, որ լինեն երաշխիքներ, որ խորհրդարանում բռնություն չի լինի, եթե չլինի էլ երաշխիքներ, գալու ենք էլի ամեն դեպում, բայց մեր ակնկալիքը դա է։ Բայց թե կոնկրետ երբ կվերադառնանք, չենք քննարկել։ Դա երկրորդական բան է»։

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ