Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իսպանացիները ֆուտբոլի առաջնությունը կվերսկսեն հունիսի 11-ին

Իսպանացիները ֆուտբոլի առաջնությունը կվերսկսեն հունիսի 11-ին
25.05.2020 | 14:48

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին՝ հայտարարել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված առաջնությունը կշարունակվի «Բետիս»-«Սևիլիա» խաղով: Այս շաբաթ հայտնի կդառնա նաև Լա Լիգայի առաջիկա 4 տուրերի խաղացանկը: Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:

Դիտվել է՝ 5606

Մեկնաբանություններ