Իրավական հարթության վրա գոյություն չունի Լիլիթ Մարտիրոսյան՝ որպես իգական սեռի ներկայացուցիչ
09.06.2020 | 00:18
(խոսքը հայտնի տրանսգենդերի մասին է, որի մեր դեմ ուղղված հայցը դատարանը մերժեց)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի (Վաղարշակ Մարտիրոսյան անուն-ազգանունով որպես տղա ծնված, բայց հետագայում իր սեռը փոխած և Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանվան նշումով անձնագիր ստացած) հայցով սկսված դատավարության ընթացքում պատասխանող, «Իրատես» թերթը հրատարակող «Տեսակետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ, հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք թերթի նախորդ համարում, նշել է նաև, որ անունը փոխելու հետ օրենսդրորեն չի կապվել անձի` տվյալ սեռին պատկանող անուն կրելու պարտադիր պայման: Այսինքն` ՀՀ օրենսդրությամբ յուրաքանչյուր անձ կարող է կրել այն անունը, որը նախընտրում է, սակայն անվան փոփոխությունը ևս, եթե այն հակառակ սեռին բնորոշ անուն է, չի հանգեցնում սեռի փոփոխության:
Մի պահ շեղվենք դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ կայացած դատավարությունից և մեկ անգամ ևս կրկնենք, որ վերոնշյալը բխում է ՀՀ օրենսդրությունից: Հիշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը 2019 թ. ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատուն կատարած այցի ժամանակ անդրադառնալով դրան նախորդած շաբաթվա ընթացքում ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին, փորձեց այս առումով մեղք վերագրել ՀՀԿ-ին: Մինչդեռ, ինչպես ակնհայտ է վերը շարադրվածից, ՀՀԿ-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրության որևէ խախտում թույլ չի տվել հիշյալ տրանսգենդերին տալով մի անձնագիր, որում նա, ըստ անձնագրային տվյալների, հանդիսանում է Լիլիթ Մարտիրոսյան, բայց սեռը նշված է արական:
Ոմանք գուցե ասեն` բայց չէ՞ որ նախորդ իշխանության կամ իշխանությունների ժամանակ է ընդունվել այդ վատ օրենսդրությունը… Այո, ճիշտ է, օրենսդրությունն այդ առումով շատ վատն է, օրենսդրությամբ մեծ սխալ է թույլ տրված որևէ անձի անունը փոխելու և, առանց համապատասխան վերապահման, հակառակ սեռի անուն ստանալու հնարավորություն ընձեռելով: Ճիշտ է նաև, որ տվյալ օրենսդրությունը նախորդների պաշտոնավարության օրոք է ընդունվել, բայց անցած ավելի քան 2 տարվա ընթացքում փաշինյանական իշխանությունը լիարժեքորեն ունենալով այդ վատ օրենսդրությունը փոխելու հնարավորությունը, փոխե՞լ է այն… Իհարկե՛ ոչ:
«2015-ին ՀՀ իշխանությունը՝ պահպանողական, ընտանեկան և ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է ու նրան տվել ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում, անձնագրում գրել է սեռը՝ արական։ Հիմա հանրապետականների շարքում ընդունված բան է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլի՞թ է,- հիշյալ այցի ժամանակ ասաց Փաշինյանը և քիչ հետո հավելեց,- ես որ ՀՀԿ-ականներին ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, նրանք չէին հավատում, նրանք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել, և սա ևս մեկ ապացույց է, էդ ո՞ւմ են եկել ինչի մեջ մեղադրում»:
Նիկոլ Փաշինյանի ասածից ստացվում է, որ ինքը, ՔՊ-ականները և «Իմ քայլ»-ականներն էլ գեյ ակտիվիստ են, քանի որ մինչև հիմա չեն փոխել այդ վատ օրենսդրությունը:
Անդրադառնալով դատավարությանը, նշենք, որ պատասխանողի ներկայացուցիչը սեռափոխության մասով դատարանին ներկայացրել էր նաև հետևյալ փաստարկը. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը և կառուցվածքը սահմանում է ՀՀ կառավարությունը: Վերոնշյալ ցանկը ամրագրված է «ՀՀ-ում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» թիվ 276-Ն որոշմամբ: Այս ցանկում չի նշվում ոչ սեռափոխության վիրահատության, ոչ էլ վերջինիս համար անհրաժեշտ հորմոնաթերապիայի մասին: Այսինքն՝ ՀՀ օրենսդրությունը չունի որևէ իրավանորմ, որով թույլատրում է կատարել սեռափոխություն և որևէ նորմով ամրագրված չէ սեռափոխություն հասկացությունը:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է միայն սեռի այն փոփոխությունը, որը պայմանավորված է ի ծնե սեռական այլ գեղձերի առկայությամբ, որը չի համապատասխանում արտաքին սեռական օրգաններին (խոսքը հերմաֆրոդիտների մասին է, ինչպիսին չի եղել Վաղարշակ Մարտիրոսյանը), և խոսքը չի վերաբերում արհեստականորեն այլ սեռին նմանվելու համար տվյալ սեռի հորմոններ օգտագործելու կապակցությամբ սեռը փոխելուն: Հետևապես հաշվի առնվելով վերոգրյալը, հայցվորի կողմից սեռափոխությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված ձևով, քանի որ ՀՀ-ն չունի նման վիրահատական ձև, և բացի հերմաֆրոդիտ հիվանդություն ունեցող անձանցից, սեռը պետական գրանցման մարմնում փոխելու հնարավորություն չի նախատեսում:
Վերը նշվածը, ըստ պատասխանողի ներկայացուցչի դիրքորոշման, կրկին փաստում է, որ հայցվորի իրավական կարգավիճակը, որպես արական սեռի ներկայացուցչի, չի փոփոխվել: Հետևապես հայցվորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժով ունի իր պատվի, արժանապատվության պաշտպանության իրավունք որպես միայն արական սեռի ներկայացուցիչ:
Հետագայում, եթե անհրաժեշտություն առաջանա, հանգամանորեն կներկայացնենք պատասխանողի ներկայացուցիչների իրավական դիրքորոշումը, առարկությունները տրանսգենդերի հայցի առնչությամբ նաև այլ առումներով, այժմ դեռ հրապարակման մեծ ծավալից խուսափելով, չենք ներկայացնի նաև դատարանի վճռում շարադրված գործի փաստերը: Մեր առաջիկա հրապարակումներում կներկայացնենք սոսկ դատարանի վերլուծությունը և կիրառելի իրավունքը, այդ թվում նաև` գնահատող դատողության, քննադատության սահմանների վերաբերյալ, ինչպես նաև վճռի եզրափակիչ մասը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Նոր տեղեկությունները և իրադարձություններն ընդգծում են, որ ԱՄՆ-Իրան մեծ պատերազմի սպառնալիքը պահպանվում է
- Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով.16
- Հասավ իր ուզածին, բայց սա դեռ ամբողջը չէ
- «Ամերիաբանկը» պետք է պատասխան տա իր արածի համար
- Հերթական անգամ ապացուցում է հայերիս ու Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի լինելը
- Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի սպառնալիքը
- Հուսանք, որ այս միավորմամբ կսկսվի իրսկան և արդյունավետ գործընթաց
- Ալիևի կամակատարի կամակատարը
- Իսրայելի սիոնիստական վարչակարգի ղեկավարը Թրամփին փորձում է դրդել միջուկային հարվածի. 2
- Իսրայելի սիոնիստական վարչակարգի ղեկավարը Թրամփին փորձում է դրդել միջուկային հարվածի
- Հուսալ, որ ԱՄՆ- ը անհրաժեշտության դեպքում օգնության կհասնի, ամենասխալ դիրքորոշումն է
- Սպասում են, թե երբ Ռուսաստանն ինքը կհանի իր ռազմաբազան Հայաստանից ու երկիրը կթողնի թուրքի քմահաճույքին
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 26
- ԱՄՆ-ի նախագահը հրաժարվել է անցած հանգստյան օրերին Իրանին հարվածելու մտքից, բայց չի բացառել ռազմական ուժի հետագա կիրառումը
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 25
- Հայաստանում ադրբեջանական անկլավ չկա
- Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 15
- Հայոց ազգային գաղափարախոսության միջոցով շատ հայերի ազնվությունը վերստին պետք է փայլի, ինչպես մրուրից մաքրված ադամանդը
- Միջազգային հանրության նկատմամբ ծաղրուծանակ է Հայաստանում COP17-ի համաժողով կազմակերպելը
- Հայաստանում ադրբեջանական անկլավ չկա
Մեկնաբանություններ