ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՏԻՄ բարեփոխումներ՝ 8,6 մլն դոլարով. ՀՏԶՀ-ի հայացքը մարզերին

ՏԻՄ բարեփոխումներ՝ 8,6 մլն դոլարով. ՀՏԶՀ-ի հայացքը մարզերին
11.06.2020 | 16:29

Հյաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով իրականացնում է ՏԻՄ բարեփոխումների ծրագիր, որի բյուջեն կազմում է 8.600.000 դոլար: Ծրագրի թիրախում են Հայաստանի առաջին 13 խոշորացված համայնքները՝ Տաթև, Դիլիջան, Թումանյան, Ուրցաձոր, Վայք, Գորիս, Նոյեմբերյան, Կողբ, Այրում, Սարչապատ, Ամասիա, Աշոցք և Արփի: Գործընթացը ակտիվ ընթացքի մեջ է, և արդեն իրացվել է 5 մլն. դոլարը, որի արդյունքում միավորված համայնքերը ստացել են 61 միավոր կոմունալ տեխնիկա, 75 միավոր գյուղտեխնիկա, 1060 միավոր աղբի կոնտեյներներ, կառուցվել է 3 կայանատեղ, հասարակական տրանսպորտի 6 կանգառ, հիմնադրվել է 4 ինժեներական լաբորատորիա՝ 1 քաղաքային եւ 3 գյուղական դպրոցներում, ընթացքի մեջ է 5 արեւային կայանների կառուցումը: Համայնքների կարողությունների զարգացման արդյունքում վերջիններիս կողմից իրականացվել է մոտ 2350 կիլոմետր ներհամայնքային գրունտային և դաշտային / հողային ճանապարհների վերականգնում, մոտ 185 կիլոմետր ջրագծերի, ներքին ցանցերի և մայրուղիների վերանորոգում և անցկացում, մոտ 3160 կիլոմետր ձնահեռացում, ճանապարհների բացում, 40 գյուղական բնակավայրերում հիմնվել և անխափան գործում է աղբահանման ծառայություն, ավելի քան 75 կիլոմետր սելավատարների, բաց ջրատարերի և գետերի հուների մաքրում, սպասարկվել են մոտ 2000 արտաքին լուսավորության սարքեր ու սյուներ, 13 համայնքներում ստեղծվել է 90 աշխատատեղ և այլն:

Ծրագրի իրականացման դրական արդյունքներից է նաև համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:
Վերը նշվածը նվազագույն նկարագորությունն է այն ամենի, ինչ արվել և արվում է, այս ամենը գալիս է վերահաստատելու համայնքների խոշորացման արդյունավետությունը, և որ ամենակարևորն է՝ ՀՏԶՀ-ի հայացքն ուղղված է մարզերին ու դրանց հզորացմանը, և մեր բոլոր ծրագրերը ասվածի վառ վկայությունն են:

Դիտվել է՝ 2015

Մեկնաբանություններ