Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արա Սահակյանը՝ Վահե Գրիգորյանի մասին

Արա Սահակյանը՝ Վահե Գրիգորյանի մասին
26.06.2020 | 14:59

Այսպիսի անուն ազգանունով ՍԴ դատավոր չեմ ճանաչում, ՍԴ դիմաց հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:

«Գիտեմ, որ այդ անունով դասալիք կա։ Սովորական բանվորը, ուսուցիչը, բժիշկը մի քանի ժամ աշխատանքից բացակայելու դեպքում վաղուց հեռացվել էր։ Նա ձրիակեր է», - ասաց նա։ Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, երբ հավաքներն արտակարգ դրության ժամանակ արգելված են, Սահակյանն ասաց․ «Սա նույնպես, մեր կարծիքով, դիտավորություն է, բայց հասկանալի է, որ այս դիտավորությունը շատ ծիծաղելի հետևանքներ ունի։ Սա շատ նման է այն արտակարգ դրությանը, որ 88 թվականից սկսած մի քանի անգամ Սովետական կենտրոնը, Կրեմլը հայտարում էր Ղարաբաղյան շարժման դեմ, բայց արդյունքում Սովետական միությունը փլուզվեց, իսկ Ղարաբաղյան շարժումը հաղթեց։ Հիմա էլ հեղափոխական նպատակահարմարությանը մենք հակադրում ենք իրավական գիտակցությունը, այստեղ համակրանքով և հակակրանքով, մանկության չիրականացած երազանքների առաջ մղումով չի կարելի առաջնորդվել։ Դա կարելի է անել մանկական խաղերի ժամանակ», - ասաց նա:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ