ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մերժվեց Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ արդեն երկրորդ միջնորդությունը. Ամրամ Մակինյան

Մերժվեց Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ արդեն երկրորդ միջնորդությունը. Ամրամ Մակինյան
06.07.2020 | 16:45

Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ արդեն երկրորդ միջնորդությունը, Facebook-ի իր էջում գրել է Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։ «Նշված միջնորդության մասին դեռևս առիթ կունենանք խոսել։ Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը: Սպասվու՞մ են Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ, որ այո։


Արդյո՞ք դրանք կլինեն ավելի ապօրինի և անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ։
Արդյո՞ք քննչական մարմինների հետ համատեղ Միքայել Մինասյանի վերաբերյալ տեսանյութեր պատրաստող հանրային հեռուստաընկերությունը և «Ազատություն» ռադիոկայանը երկրորդ անգամ անընդմեջ չեն լուսաբանի Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մերժումն անհիմն և ապօրինի լինելու հիմքով։ Պատասխանը ցավալիորեն ակնհայտ է», - գրել է Մակինյանը:

Դիտվել է՝ 6773

Մեկնաբանություններ