Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ
14.09.2020 | 22:35

Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող ՀՀ ԱԳնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ:


Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու հայ-եգիպտական համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ` զրուցակիցներն առանձնացրել են ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտները: ՀՀ ԱԳ նախարարը և Եգիպտոսի նախագահը բարձր են գնահատել ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները՝ արժևորելով եգիպտահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների կապերի ամրապնդման գործում: Մնացականյանը արժևորել է Եգիպտոսի պատմական դերը և ներկայիս փորձառությունը կրոնական բազմազանության և համերաշխության պահպանման ու ամրապնդման գործում: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ։ Այս առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում անկայունություն արտահանելու փորձերի առնչությամբ՝ այդ համատեքստում կարևորելով խաղաղության և անվտանգության պահպանմանը միտված միջազգային համագործակցությունը:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ