Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բելառուսի կաթոլիկների հոգևոր առաջնորդին զրկել են անձնագրից

Բելառուսի կաթոլիկների հոգևոր առաջնորդին զրկել են անձնագրից
14.09.2020 | 22:36

Բելառուսի ՆԳՆ-ն չեղարկել է կաթոլիկների հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Թադեուշ Կոնդրուսևիչի անձնագիրը։ Օգոստոսի 31-ին սահմանապահները առանց որևէ պատճառաբանության արգելել էին Կոնդրուսևիչին Լեհաստանի տարածքից մտնել Բելառուս։

Օրերս կաթոլիկ հոգևորականը ստացել է Բելառուսի Պետական սահմանապահ ծառայության պարզաբանումը.

«Ձեզ արգելվել էր հատել պետական սահմանը, քանի որ ներքին գործերի նախարարությունը Բելառուսի Հանրապետության քաղաքացու՝ ձեզ տրված անձնագիրը անվավեր է ճանաչել»։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Կոնդրուսևիչին արգելել էին մուտք գործել երկրի տարածք, քանի որ արքեպիսկոպոսը «լեհական կողմում հստակ հանձնարարություններ էր ստացել»։ Կաթոլիլ եկեղեցին հայտարարել է, որ Կոնդրուսևիչի դեմ սահմանված մուտքի արգելքը հակասում է Բելառուսի օրենսդրությանը։

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ