Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լիլիթ Մակունց. Քննիչ հանձնաժողովն այս պահի դրությամբ որևէ իրական, շոշափելի արդյունք չի տալու

Լիլիթ Մակունց. Քննիչ հանձնաժողովն այս պահի դրությամբ որևէ իրական, շոշափելի արդյունք չի տալու
16.09.2020 | 16:06

Խորհրդարանը քվեարկությամբ սահմանեց նոր կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։ Ինչպես նախորդ օրը հայտարարել էր նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, ԼՀԿխմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հանձնաժողովը կունենա 12 անդամ։ Որոշումն ընդունվեց 110 կողմ, 5 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենց համար այդ հանձնաժողովի ստեղծումն այս պահի դրությամբ անհասկանալի է՝ միաժամանակ նշելով, թե չեն խոչընդոտի ստեղծմանը։


«Այս պահին ՀՀ-ում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված համավարակը դեռ հաղթահարված չէ: Ավելին, այսօր շատ գիտնականներ, բժիշկներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը, որը հնարավորություն կտա հստակ հասկանալ, թե որոնք են արդյունավետ, պաշտպանիչ և կանխարգելիչ միջոցառումները, որոնք հնարավորություն կտան հանրություններին զերծ պահել վարակից: Հետևաբար, մենք մնում ենք այն կարծիքին, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահի դրությամբ առնվազն անհասկանալի է, որովհետև որևէ իրական, շոշափելի արդյունք չի տալու: Այնուամենայնիվ, «Իմ քայլը» խմբացությունը չի խոչընդոտելու քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, խմբակցությունը կառաջադրի պատգամավորների, ովքեր ներգրավված կլինեն հանձնաժողովում», - հայտարարեց Լիլիթ Մակունցը:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ