ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ո՞վ կընտրվի ՍԴ նախագահ

Ո՞վ կընտրվի ՍԴ նախագահ
23.09.2020 | 13:39

«Ժողովուրդը» գրում է.

«Այսօր ՍԴ-ում տեղի է ունենալու աշխատանքային նիստ, որի ընթացքում էլ ընտրվելու են ՀՀ ՍԴ նախագահին ու փոխնախագահին։ Սեպտեմբերի 15-ին Աժ-ն որպես ՍԴ անդամ ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: Երեք դատավորների՝ խորհրդարանում երդվելուց հետո նրանց լիազորությունները մտել են ուժի մեջ, և այսօր դատավորներն իրենց միջից պետք է ընտրեն ՍԴ նախագահ: «ՍԴ-ի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը ասում է, որ ՍԴ-ի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսօր իսկապես բուռն և հետաքրքիր օր է սպասվում, ՍԴ անդամներից ոչ բոլորն են կողմ, որ Երվանդ Խունդկարյանը դառնա ՀՀ ՍԴ նախագահ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ-ում կան դատավորներ, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը և Վահե Գրիգորյանը, որ այնքան էլ դրական չեն տրամադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, և չի բացառվում՝ դեմ քվեարկեն: Ավելին՝ երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, թե ինչ քայլերի է դիմելու ՍԴ անդամ Արմեն Դիլանյանը, որ, Վահե Գրիգորյանի սցենարով, պետք է առաջադրվեր։ Կինքնաառաջադրվի նա՝ որպես ՍԴ նախագահի թեկնածու, թե ոչ, կպարզվի այսօր»:

Դիտվել է՝ 3617

Մեկնաբանություններ