ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հրայր Թովմասյան. Այլ սցենարներ են քննարկվել

Հրայր Թովմասյան. Այլ սցենարներ են քննարկվել
25.09.2020 | 23:50

ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը չի մասնակցի ՍԴ փակ նիստին և ՍԴ նախագահի ընտրության քվեարկությանը: «Իմ ունեցած չշտված տեղեկություններով՝ երեկվա իմ հայտարարություններից հետո որոշակի այլ սցենարներ են քննարկվել, բայց որ սցենարով էլ գնան, ինձ համար միևնույն է, հնարավոր է նորից առաջադրումներ լինեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ ցանկացած դեպքում չի մասնակցի ՍԴ նախագահի ընտրությանը:

Նա նշեց, որ եթե մեկ թեկնածու է, դա արդեն ինչ-որ բանի մասին է ասում: Նախկինում իր ՍԴ նախագահ լինելը՝ քաղաքական որոշում լինելու մասին Հրայր Թովմասյանն ասաց. «իմ պորտալարը քաղաքական գործունեությունից կտրել եմ և քաղաքական պրոցեսները չեմ մեկնաբանում»: Նա նշեց, որ ՍԴ նախագահը ի վերջո այս հաստատության դիրեկտորը չի, այլ մեկն է բոլորից: Նա նշեց, որ ինքը չի օգտվել ՍԴ նախագահի համար հատկացվող ամառանոցից, թիկնազոր չի ունեցել, ծառայողական մեքենայից ութ ամիս առաջ է օգտվել: «Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ, որ հարգելի գործընկերներ, երբ որոշեք, որ ես չեմ, եկեք և ինձ ասեք»,-ասաց Հրայր Թովմասյանը և նշեց, որ հիմա նիստին չի մասնակցում, քանի որ իր տպավորությամբ՝ դրսից ուղորդված է: «Խունդկարյանը իմ նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի, եթե նույնիսկ ամենանախընտրելին էլ լինի և դրսից ուղորդված լինի, միևնույն է, իմ վարքագիծը սա է լինելու».-ասաց նա և նշեց, որ այդպիսի տպավորություն է ստացել մարդկանց խոսելուց, վարքագծից, նախորդող իրավիճակներից:

Դիտվել է՝ 5042

Մեկնաբանություններ