ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ավստրիայի կանցլերը Վիեննայում հարձակումն անվանել է պայքար քաղաքակրթության և բարբարոսության միջև

Ավստրիայի կանցլերը Վիեննայում հարձակումն անվանել է պայքար քաղաքակրթության և բարբարոսության միջև
03.11.2020 | 22:07

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, մեկնաբանելով Վիեննայում կատարված հարձակումը, հայտարարել է, որ դա ոչ թե բախում է ավստրիացիների և միգրանտների միջև, այլ պայքար է քաղաքակրթության և բարբարոսության միջև:


«Պետք է պարզ լինի, որ սա հակասություն չէ քրիստոնյաների և մահմեդականների կամ ավստրիացիների և միգրանտների միջև: Ոչ, սա պայքար է խաղաղությանը հավատացող մեծ թվով մարդկանց և պատերազմ ցանկացողների միջև: Սա կռիվ է քաղաքակրթության և բարբարոսության միջև, և մենք կտանենք այս պայքարը ամենայն վճռականությամբ», - ասել է Կուրցը ժողովրդին ուղերձում:

Դիտվել է՝ 4047

Մեկնաբանություններ