ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Էդմոն Մարուքյան. Ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ ԱԺ նախաձեռնություն կլինի 7 օր հետո

Էդմոն Մարուքյան. Ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ ԱԺ նախաձեռնություն կլինի 7 օր հետո
10.11.2020 | 21:13

Ես հանդիպել եմ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Օնիկ Գասպարյանին հայտնել է ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախաձեռնության մասին:

«ԳՇ պետն ինձ հորդորել ու խնդրել է, որ հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կախված սահմանում, ԶՈւ-ում բազմաթիվ անելիքների հետ, որի մասին ես չեմ կարող խոսել: Պատերազմի հետ կապված վտանգը չի անցել, դեռ ամեն ինչ չի ավարտվել», - նշեց Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով, որ Գասպարյանի պահանջն ու խնդրանքն է եղել, որ առնվազն 7 օր հնարավորություն տրվի ՀՀ ԶՈՒ-ին: Մարուքյանն ասաց, որ որոշում են ընդունել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը վերացնելու վերաբերյալ ԱԺ առանձին նախաձեռնություն կլինի 7 օր հետ:

Դիտվել է՝ 4314

Մեկնաբանություններ