ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ԱՄՆ դեսպանը շահագրգիռ է հադրութցիների խնդրի հանգուցալուծմամբ

ԱՄՆ դեսպանը շահագրգիռ է հադրութցիների խնդրի հանգուցալուծմամբ
12.11.2020 | 23:00

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքված հադրութցիներին ընդունել է դեսպանատան աշխատակիցը, լսել է նրանց մտահոգությունները եւ հայտնել, որ դեսպանը շահագրգռված է խնդրի հանգուցալուծմամբ եւ օրերս քննարկում է հրավիրելու, որին կարող են մասնակցել նաեւ նրանք՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասացին հադրութցի կանայք։

Դեսպանին ուղղված նամակը հադրութցիները փոխանցել են դեսպանատան աշխատակցին։ Նրանք պահանջում են դեօկուպացնել Հադրութը ադրբեջանական տեռորիստական պետությունից։ «Հադրութը միշտ եղել է հայկական։ Եթե այս տարիների ընթացքում բանակցային գործընթացի լոգիկան եղել է փոխադարձ զիջումները, եւ մեզ ռազմի դաշտում դա չհաջողվեց անել, ապա պետք սեղանի շուրջ քննարկել այն հարցը, որ Հադրութը պետք է լինի Արցախի Հանրապետության տարածքում»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Դիտվել է՝ 3108

Մեկնաբանություններ