ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հավաքների ազատության արգելքը վերացված է

Հավաքների ազատության արգելքը վերացված է
27.11.2020 | 20:10

Հավաքների ազատության արգելքը վերացված է: ՀՀ վարչական դատարանը բավարարել է Արթուր Ղազինյանի, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը՝ ֆեյսբուքում տեղեկացնում է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Այսօր ՀՀ վարչական դատարանը, իր Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ընդունած որոշմամբ, բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է ՀՀ կառավարության 2020-ի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը», - գրել է Ղազինյանը:

Դիտվել է՝ 5839

Մեկնաբանություններ