ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՄԻՊ. Երեխաների լուսանկարներ սոցցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն. չեք կարող ենթադրել՝ ում կողմից և ինչ նպատակով կարող են օգտագործվել

ՄԻՊ. Երեխաների լուսանկարներ սոցցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն. չեք կարող ենթադրել՝ ում կողմից և ինչ նպատակով կարող են օգտագործվել
14.01.2021 | 13:29

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հորդորում է երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն:

«Պետք է նկատի ունենալ, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից», - գրել է Թաթոյանը: Նրա խոսքով՝ դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ծնողներին: «Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել», - գրել է ՄԻՊ-ը, ավելացնելով՝ ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով ու ատելությամբ և այլ անօրինական երևույթներով:

Դիտվել է՝ 14222

Մեկնաբանություններ