ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ԱԱԾ-ն չի մեկնաբանում՝ քննություն նշանակվե՞լ է՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը

ԱԱԾ-ն չի մեկնաբանում՝ քննություն նշանակվե՞լ է՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը
19.01.2021 | 12:46

ԱԱԾ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է տեղեկությունը՝ ծառայողական քննություն նշանակվե՞լ է՝ պարզելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու արտահոսքի աղբյուրը։ «ԱԱծ-ն հունվարի 16-ին տվել է պաշտոնական հաղորդագրություն, որին ավելացնելու ոչինչ չունենք»՝ ասել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Դիտվել է՝ 6542

Մեկնաբանություններ