ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հունաստանում կոշտացնում են կարանտինը

Հունաստանում կոշտացնում են կարանտինը
06.02.2021 | 21:04

Հունաստանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի համավարակի իրավիճակի վատացման պատճառով Աթենքում և Սալոնիկում, մյուս շրջաններում սահմանափակումների խստացման մասին՝ հայտնել է քաղաքացիների պաշտպանության գործերով փոխնախարար Նիկոս Խարդալիասը, որ կառավարությունում պատասխանատու է ճգնաժամային իրավիճակների հետևանքների վերացման համար:

Փետրվարի 6-15-ը Ատիկա կենտրոնական մարզում (մայրաքաղաքը Աթենք) և Սալոնիկում 21:00-ից մինչև 05:00 փողոցներում և հանրային, անձնական տրանսպորտով մարդկանց տեղաշարժման արգելք է գործելու, հանգստյան օրերին պարետային ժամը մեկնարկելու է 18:00-ից և տևելու է մինչև 05:00: Մինչև փետրվարի 15-ը չեն աշխատելու լիցեյները, չնայած դպրոցներն ու մանկապարտեզները շարունակելու են գործել: Փոխնախարարն ասել է, որ պրեֆեկտուրայից պրեֆեկտուրա տեղաշարժման արգելքը շարունակելու է գործել:

Դիտվել է՝ 15306

Մեկնաբանություններ