«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Ողջ հայությանը պատուհասած չարորակ ուռուցքից է պետք ձերբազատվել. Ռոբերտ Մելքոնյան

Ողջ հայությանը պատուհասած չարորակ ուռուցքից է պետք ձերբազատվել. Ռոբերտ Մելքոնյան
24.05.2022 | 07:34

ԱՄՆ-ի պետդեպի ու իրենց ստեղծած իշխանության խոսափող «Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա հարցազրույցում թուրքերի հետ ժամանակին Արմուդի բաժակներով թեյ խմած ու հիմա էլ «քիրվայության բանագնաց» նշանակված Ռուբինյանն ասում է, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդիմությունն այդպես էլ չի ասում թե ինչ են ուզում և ինչ ծրագրեր ունեն առհասարակ:


Փաստորեն, սրանք բոլորն Աղազարյան են. ժամանակին ոստիկանները սրանց գլխին էլ են «դհոլ» նվագել, և հիմա հասկացողության, իրականության զգացողության ու հիշողության խնդիրներ ունեն:


Պայքարող ընդդիմադիրները բազմիցս թեզիսների կարգով ներկայացրել են իրենց ծրագրերը և հնչեցրել, որ իրենց, գրեթե ողջ ընդդիմադիր ուժերի և ՀՀ քաղաքացիների մեծամասնության գերագույն և միակ նպատակը պայքարի այս փուլում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Հնչեցվել է բազմիցս, պարզ ու հստակ՝ հանրահավաքներում, երթերում, ցույցերի ժամանակ, նաև՝ ժողովրդի կողմից:


Նախ՝ Հայաստանին, ողջ հայությանը պատուհասած «չարորակ ուռուցքից, թարախապալարից» է պետք ձերբազատվել, հետո նոր մանրէազերծել, մշակել առաջացած «հետվիրահատական վերքը» և սկսել բուժման գործընթացը:
Այս իշխանությունները, որոնք պատեհ-անպատեհ, հաճախ նաև արդարացի մեղադրանքներ էին ներկայացնում նախկինների նկատմաբ և հիմա էլ նույնը շարունակում են ավելի ոգևորված ու եռանդով, այս չորս տարիների ընթացքում իրենք այնքան են խրվել սխալների, մեղքերի, օրինախախտումների հորձանուտի մեջ, որ, փաստորեն, արդեն լուրջ պրոբլեմներ ունեն հասկացողության, հիշողության, իրավիճակը սթափ գնահատելու հարցում: Եվ միայն մեկ գերնպատակ ունեն՝ որքան կարող են, տրվել թուրքերին:


ՈՒղղակի ժամանակն է, որ այս դուրսպրծուկները վերջապես գիտակցեն, «ինքնականդալվեն», գնան ՀՀ գլխավոր դատախազի մոտ և խնդրեն, որ իրենց գլխին մի քանի հատ կոմպոզիցիա «նվագի»:

Դիտվել է՝ 11382

Մեկնաբանություններ