Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից մնացել է միայն խաղաղապահների ներկայությունը Արցախում

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից մնացել է միայն խաղաղապահների ներկայությունը Արցախում
29.04.2023 | 21:30

Լաչինի միջանցքը փակ է, քանի որ Պրահայում Փաշինյանը համաձայնվել է դիտարկել Արցախը որպես Ադրբեջանի մաս։

Լաչինի միջանցքը, Արցախի կարգավիճակը հետագայում որոշելու հետ մեկտեղ, հանդիսանում էին նոյեմբերի 9-ի հայտարարության առանցքային բաղադրիչները, որոնք 2022 թվականին Պրահայում ուղղակի վերացվել են Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպման ժամանակ։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից մնացել է միայն խաղաղապահների ներկայությունը Արցախում, սակայն հաշվի առնելով նաև Արցախից եկող ազդակները, ըստ որոնց հենց Ստեփանակերտում կարող են հրաժարվել իրենցից, դիմելով «միջազգային հանրությանը», կարող ենք ասել, որ դրանից հետո ի հայտ է գալու նոր փաստաթուղթ, որը կփոխարինի 2020 թվականի փաստաթղթին և կֆիքսի նոր իրողությունները:

Այն է` ոչ միայն Արցախի հայաթափումը, այլ նաև այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը պաշտոնապես փոխվել է դեպի Արևմուտք։

Այս իրողության ֆիքսումը Բաքվին ԱՎԵԼԻ Է պետք, քան Արցախը, քանզի դա նշանակելու է Հայաստանի անվտանգային համակարգի լիակատար փլուզումն առանց այլընտրանքային համակարգի գոյության։ Դա էլ նշանակում է բացել դժոխքի դարպասները, այն է Հայաստանի տարածքի հաշվին «Արևմտյան Ադրբեջանի» ձևավորումը։ Սա բոլորից լավ գիտի Փաշինյանը ու փաստացի հենց սա է նա արդեն բազմիցս հայտարարել այս տարի՝ իր ասուլիսների ժամանակ, Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ։

Պատմությունը ոչ միայն իրեն է, որ չի ներելու սրա համար, այլ նաև մեզ բոլորիս....

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3130

Մեկնաբանություններ