ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ապավեն

Ապավեն
16.07.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 16

Ճանաչիր Իմ Աստվածային զորությունը:

Վստահի՛ր Ինձ:

Բնակվի՛ր Իմ սիրո մեջ:

Խնդա՛ ու վստահի՛ր:

Ծիծաղը մանկան հավատքի անխաբ արտահայտությունն է` ուղղված Աստծուն ու բարությանը:

Ապահովություն փնտրիր Իմ գաղտնի վայրի մեջ: Վստա՛հ եղիր:

Պատկերացրու, որ գտնվում ես ամրակուռ աշտարակի մեջ, և այնպիսի զորավոր Ձեռք է քեզ պաշտպանում, որի դեմ անզոր են բոլոր ուժերը:

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ