Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
19.09.2023 | 00:01

Ցավը կրկին բողբոջ է տվել.

ՈՒշ, շատ ուշ հասկացա,
Որ խորքում եղող ցավի բջիջը
Ծնվում է մեզ հետ
ՈՒ մեռնում մեզ հետ:
Քայլող սարերի երթի մեջ նորեն
Առաջնաքայլով ցավս է դեգերում.
Երկինք ու երկիր լի են նրանով.
Չդիպավ ձեռս, չհասավ հոգիս
Այդ բարձունքներին.
Մնացի մենակ` համրորեն տկար:
Գուցե ողորմաս, գուցե ողորմաս:

Դիտվել է՝ 1999

Մեկնաբանություններ