ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մարդկանց հիասթափեցնելու տեխնոլոգիա

Մարդկանց հիասթափեցնելու տեխնոլոգիա
06.12.2023 | 08:13

Ես դեռ հույսս չեմ կորցրել:

Ես դեռ հավատում եմ, որ Հայաստանում և ամբողջ աշխարհում դեռ ապրում է 10 տոկոս զտարյուն հայ՝ հայրենասեր, իր պապերի հողին նվիրված, իր երեխաների ապագայով մտահոգված, ոչ մի քաղաքական այլանդակ խաղերի մեջ չներքաշված հայ, որը պատրաստ է այդ ամենի փրկության համար դուրս գալ կենաց ու մահու պայքարի։

Բոլորը ստում են, երբ ասում են՝ մենք բան չենք որոշում. Արևմուտքն է, Ռուսաստանն է, եսիմ որ չոռուցավն է մեր ճակատագիրը որոշելու։ Դա սուտ թեզ է ՝ տեխնոլոգիա մարդկանց հիասթափեցնելու։ Այո՛, եթե շարունակենք էս ամբողջ այլանդակությունը, դավաճանությունն ու թալանը ներել, իհարկե մեր փոխարեն կորոշեն ուրիշները, որովհետև կհասկանան , որ մենք մեզանից ոչինչ չենք ներկայացնում, թույլ և անինքնասեր ենք։

Ընդամենը մեկ օր՝ 24 ժամ է պետք, որ 10 տոկոս զտարյուն հայերով համախմբվենք, առանց բանակցելու, առանց կուլիսային բազառների , առանց նախկին ու ներկայի , վճռականորեն մաքրենք նախկին ու ներկա այս համատեղ աղբը, որը մեզ կանգնեցրել է ռեալ ոչնչացման եզրին:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 7089

Մեկնաբանություններ