Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Հայաստանը զավթած 5-րդ շարասյունը չունի գաղափարախոսություն, ունի միայն ոստիկանություն

Հայաստանը զավթած 5-րդ շարասյունը չունի գաղափարախոսություն, ունի միայն ոստիկանություն
03.05.2024 | 11:36

ՈՒժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ։ Դա աքսիոմա է։

Ցանկացած բռնապետություն երկար ժամանակ կարող է գոյատևել միայն այն ժամանակ, երբ ունի ինչ-որ գաղափարախոսություն, որը կիսում է հանրության գոնե զգալի հատվածը, հատկապես՝ ժողովրդական զանգվածը։

Ստալինը, Հիտլերը, Պինոչետը, Սադամը, Քադաֆին և մյուս տղերքն ունեին գաղափարախոսություն, արտաքին թշնամու կերպար, զարգացման մասին պատկերացումներ։

Հայաստանը զավթած 5-րդ շարասյունը չունի գաղափարախոսություն, ունի միայն ոստիկանություն և պատերազմով մարդկանց սպառնալու հոգեբանական հնարք։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3648

Մեկնաբանություններ