Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ճամփորդություն ինձ հետ

Ճամփորդություն ինձ հետ
03.01.2025 | 00:10

Աստծո կանչը

Հունվարի 3

Ձեր միտքը զուր տեղը մի ծանրաբեռնեք առեղծվածներով, որ չեք կարող լուծել: Որովհետև, կարող է այնպես լինել, որ այդ լուծումը այդպես էլ չտրվի ձեզ այս կյանքում: Հիշեք երիցս ասված Իմ այս խոսքերը. «Շատ բան ունեմ ասելու ձեզ, բայց հիմա չեք կարող հասկանալ դրանք»: Հանգրվանից հանգրվան, քայլ առ քայլ ընթանալով է, որ կկարողանաք ելնել` վեր տանող ուղիով:

Վստահ եղեք, որ իրոք Ինձ հետ եք ճամփորդում: Մի այնպիսի ուրախություն կունենաք, որ ծանոթ է միայն նրանց, ովքեր տառապում են Ինձ հետ: Բայց այդ ուրախությունն արդյունք է ոչ թե տառապանքի, այլ` Ինձ հետ ունեցած մտերմության. իսկ այդ մտերմությունը մղում է ստանում տառապանքից:

Դիտվել է՝ 2117

Մեկնաբանություններ