Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մի՛ ծրագրիր (նախապես ծրագրեր մի՛ կազմիր, քո ճանապարհը պետք է քայլ առ քայլ բացվի)

Մի՛ ծրագրիր  (նախապես ծրագրեր մի՛  կազմիր, քո ճանապարհը պետք է քայլ առ քայլ բացվի)
04.01.2025 | 00:11

Աստծո կանչը

Հունվարի 4

Տե՛ր, Քո ճանապարհը ցույց տուր, որ քայլենք Քո

շավիղներով:

Սովորեցրու մեզ ու Առաջնորդիր`

Քո ճշմարտությամբ:

Ամեն ինչ լավ է: Հրաշալի բաներ են քեզ սպասվում:

Մի՛ սահմանափակիր Աստծուն: Նա կհոգա և կարգի կբերի ամեն ինչ:

Արմատախիլ արա «ես»-ը` քո ընթացքը կասեցնող այդ խոչընդոտը: Նախապես ծրագրեր մի՛ կազմիր, քո ճանապարհը պետք է քայլ առ քայլ բացվի: Դե՛ն նետիր վաղվա բեռը:

Մեծ բեռներ կրողը Քրիստոսն է:

Դու չե՛ս կարող կրել Իր բեռը:

Նա միայն կամենում է, որ դու կրես օրվա քո բաժին բեռի մի մա՛սը միայն:

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ