ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Օրինակ վերցրեք Մոնթգոմերի քաղաքի սևամորթ բնակիչներից

Օրինակ վերցրեք Մոնթգոմերի քաղաքի սևամորթ բնակիչներից
20.01.2025 | 10:30

1955 թ. ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոնթգոմերի քաղաքում Մարտին Լյութեր Քինգը կազմակերպեց ավտոբուսների բոյկոտը:

382 օր անընդմեջ, Մոնթգոմերի քաղաքի սևամորթ բնակչությունը քաղաքի տարածքում տեղաշարժվում էր բացառապես ոտքով, հեծանիվներով կամ ավտոմեքենաներով:

Բոյկոտը գրավեց ողջ աշխարհի ուշադրությունը:

Ի վերջո, ԱՄՆ Սահմանադրական դատարանը բավարարեց քաղաքի սևամորթ բնակչության պահանջը:

ՈՒղիղ 70 տարի անց նմանօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել Երևանում: Երևանցիներն աննախադեպ հնարավորություն ունեն ապացուցելու, որ այնպես, ինչպես սևամորթները կարող են պաշտպանել իրենց իրավունքները:

Օրինակ վերցրեք Մոնթգոմերի քաղաքի սևամորթ բնակիչներից: Մի օգտվեք թանկացող տրանսպորտից:

Դիմացեք և կհաղթեք:

Հակառակ դեպքում, դուք նույնիսկ Աֆրիկայի ջունգլիներին երանի կտաք, քանզի կհայտնվեք շատ ավելի անհարմարավետ վայրում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ