Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Հոգին խաղաղեցնող գույներ

Հոգին խաղաղեցնող գույներ
07.02.2025 | 20:13

Էսօր Շմավոն Շմավոնյանի արվեստանոցում էի:

Էլի էի եղել, սակայն այս անգամ բոլորովին նոր զգացողություններով ներկայացավ:

Յուրովի էր վարպետի այս անգամվա գույների ընթերցումը:

Դրանք ոչ միայն խաղաղ, այլև հոգին խաղաղությամբ լցնող գույներ են, շրջապատող աշխարհի ազնիվ, շիտակ ընկալում, առ գեղեցիկն ունեցած խոնարհում:

Մի խոսքով՝ հրաշալի էր:

Վրեժ Առաքելյանի հետ արվեստանոցից հեռացանք անվիճելիորեն հարստացած:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 43382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ