«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Մեր փրկության ԽԱՉԸ

Մեր փրկության ԽԱՉԸ
20.04.2025 | 12:01

ՍԲ. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ

Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է:

ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՏԱԹևԱՑԻ

ԽԱՉԸ, որ անցյալում համարվում էր դատապարտության գործիք, այժմ պատճառ է փրկության, որովհետև մեր Փրկիչը բևեռվելով՝ նրան միացավ:

ԽԱՉԸ երկնքի բևեռներն են և երկրի հաստատությունը:

ԽԱՉԸ նահապետների ցանկությունն է և մարգարեների կանխասացությունը:

ԽԱՉԸ առաքյալների քարոզությունն է և հայրապետների դավանությունը:

ԽԱՉԸ մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը:

ԽԱՉԸ թագավորների թագն է և իշխանների իշխանությունը:

ԽԱՉԸ կույսերի սրբությունն է և ամուսնացածների ողջախոհությունը:

ԽԱՉԸ այրիների շնորհն է և կանանց բարեզարդությունը:

ԽԱՉԸ ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստության գավազանը:

ԽԱՉԸ կենաց ծառն է և անմահության պտուղը:

ԽԱՉԸ անմեղների խրատն է և մեղավորիների քավիչը:

ԽԱՉԸ մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը:

ԽԱՉԸ նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը:

ԽԱՉԸ երկնավորների ցնծությունն է և երկրավորների զվարճությունը:

ԽԱՉԸ սանդարամետականների սարսափն է և երկրայինների սաստողը:

ԽԱՉԸ Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը:

ԽԱՉԸ հոգևոր զենք է և չբթացող սուր:

ԽԱՉԸ դժոխքի ավերողն է և գերյալներին ազատողը:

ԽԱՉԸ գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը:

ԽԱՉԸ դրախտի դռները բացողն է և արքայությունը որպես ժառանգություն տվողը:

ԽԱՉԸ Քրիստոսի կարապետն է և հարության հրավերը:

ԽԱՉԸ անհավատների կուրությունն է և հավատացյալների զորությունը, որը և երկրպագուներին պայծառեցնելով՝ կանգնեցնում է մեր Քրիստոս Աստծո աջ կողմում:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3661

Մեկնաբանություններ