Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Լիլիթը ձեր քաղմասում հայտնվել էր գիշերանոցով, ինչու՞

Լիլիթը ձեր քաղմասում հայտնվել էր գիշերանոցով, ինչու՞
11.05.2025 | 15:54

Ոստիկանության մամուլի երիտասարդ խոսնակ, հարգելի՛ Նարեկ, քո մասին շատ տեղերից դրական բաներ եմ լսել, դրա համար էլ ուղիղ քեզ եմ դիմում: Դու ես ոստիկանության պաշտոնական վարկածը բարձրաձայնողը, ու չթվա քեզ, որ վաղը-մյուս օրը ասելու ես՝ դե ես ընդամենը խոսնակ եմ եղել, ինչ հանձնարարել են՝ ասել եմ։

Աղեկյան Լիլիթի հարցով «պատասխանատու ձևով» հերքում ես, թե բա՝ սուտ են ասում, չի եղել նվաստացուցիչ վերաբերմունք։

Մենք չենք եղել ձեր քաղմասի շենքում ու իրոք չենք կարող վստահ ասել՝ ինչ է եղել, էն սահմռկեցուցիչ ու այլանդակ բաները եղե՞լ են, թե ոչ։

Բայց մի բան բոլորս մեր աչքով տեսել ենք` Լիլիթը ձեր քաղմասում հայտնվել էր ԳԻՇԵՐԱՆՈՑՈՎ։

Ինչու՞:

Է՞դ ոնց կբացատրես, Նարե՛կ։

Իսկ եթե դա չես կարող բացատրել, ապա ձեր մնացած «պարզաբանումները» մերկապարանոց են ու անարժանահավատ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.

ՈՒ ոչ մեկդ չհանդգնի ասել՝ Աղեկյանը չափերն անցնում էր։

Ինձ էլ է մի քանի ամիս առաջ շատ անարդար ձևով քննադատել։

Հետո՞ ինչ։

Ինձ համար լրիվ պարզ է վիճակը` ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում»՝ ծանր հանցանք ես պարտակում։

Դիտվել է՝ 6908

Մեկնաբանություններ