Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ 2023 թվականին Արցախում ապրող հայերն իրենց կամքով են հեռացել

Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ 2023 թվականին Արցախում ապրող հայերն իրենց կամքով են հեռացել
30.07.2025 | 12:01

Թեև ՀՀ իշխանությունը սկզբնական շրջանում երկչոտ հայտարարություններ արեց արցախցիների նկատմամբ էթնիկ զտումների մասին, սակայն հետագայում, ներքաղաքական նկատառումներից ելնելով, քաղաքական-քարոզչական արշավներ իրականացրեց հայաստանյան «դավադիր ուժերի» ուղղությամբ, նրանց մեղադրելով արցախցիներին` իրենց տները լքելու կոչեր անելու մեջ:

Չնայած սա հիմնականում քննարկվեց գործող իշխանության` Արցախի հանձնումն արդարացնելու և պատասխանատվությունից փախչելու տրամաբանության մեջ, սակայն փաշինյանական թիմի նարատիվներն իրենց մեջ նաև Ադրբեջանի քայլերն արդարացնելու միտում ուներ:

Ի վերջո, գործող կառավարիչը դեռ 2022-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, հիմք դնելով Արցախի հանձնմանը, որին հաջորդեց Արցախի բլոկադան ու ադրբեջանական հարձակումը:

Արցախցիները մեծ զոհողությունների գնով 9 ամիս ապրել են էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, դեղորայքի ու նույնիսկ հացի խիստ սահմանափակման և ճգնաժամի պայմաններում, հետո տեղի են ունեցել մարտական գործողություններ, ապա ստեղծված խուճապի պայմաններում ՊԲ պահեստում ողբերգական պայթյունը գրանցվեց, որոնք միասին 500-ից ավելի մարդկային կորստի են բերել, մի քանի տասնյակ մարդու ճակատագիր մնացել է անհայտ:

Ադրբեջանի հետ ներդաշնակ գործելն այս իշխանության մենաշնորհն է, որն էլ պահը չի կորցնում ի շահ Ադրբեջանի աշխատելու:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4326

Մեկնաբանություններ