Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Սա արդարադատություն չէ, սա հայրենիքին հավատարիմների դեմ քաղաքական հաշվեհարդար է

Սա արդարադատություն չէ, սա հայրենիքին հավատարիմների դեմ քաղաքական հաշվեհարդար է
17.08.2025 | 11:43

Հինգ տարի առաջ, երբ ես և իմ պայքարի ընկեր Դավիթ Գալստյանը ստանձնեցինք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, հավատում էինք, որ կկարողանանք կանգնեցնել Նիկոլի կործանարար ընթացքը։ Մեզ համար դա միայն քաղաքականություն չէր․ դա պայքար էր Արցախի ու Հայաստանի ապագայի համար։

Սակայն չարին հավատացողներն ավելի շատ գտնվեցին։ Արդյունքը՝ Արցախը օկուպացված է առանց հայերի, մեր հայրենի հողում ազատորեն շրջում է քոչվոր ցեղը։

Այսօր նույն Նիկոլը «դատում» է նրանց, ովքեր չեն հաշտվում անհայրենիք լինելու մտքի հետ։

Օգոստոսի 19-ին, ժամը 16։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի կունենա Բագրատ Սրբազանի, Դավիթ Գալստյանի և մեր մյուս ընկերների դատական նիստը։

Սա արդարադատություն չէ, սա հայրենիքին հավատարիմների դեմ քաղաքական հաշվեհարդար է։

Սա դատավարություն չէ, սա Հայաստանի ինքնիշխանության դեմ հարձակում է։

Մեր ընկերների հանդեպ հալածանքը փաստում է մեկ ճշմարտություն․ Հայաստանում այսօր իշխանությունը պայքարում է ոչ թե թշնամու, այլ հայ ժողովրդի դեմ։

Մենք պարտավոր ենք պաշտպանել նրանց, ովքեր իրենց հավատարմությամբ ու համառությամբ մեզ հիշեցնում են՝ Հայաստանն ու Արցախը պետք է մնա հայի հայրենիքը։

Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարը՝ 14.08.2020թ., մեր առաջին այցը ՀՀ ԱԺ:

Դիտվել է՝ 3488

Մեկնաբանություններ