Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Բացատրեմ պարզ

Բացատրեմ պարզ
13.09.2025 | 10:29

Պարզ քաղաքացիները ինձ հարցնում են ի՞նչ է լինելու Սյունիքի հետ եւ էդ ինչ միջանցքի մասին են բոլորը խոսում։

Բացատրեմ պարզ լեզվով։

Քանի որ ինքն Իջեւանում է ծնվել, ուզում է մեր երկիրը դարձնել իջեւանա-տուն, իրենց լեզվով՝ քյարվանսարա։

Այն ամենը ինչ նա այսօր հանձնել է եւ դեռ հանձնում է, նախաստորագրված վաշինգտոնյան էն թուղթը իր բոլոր խութերով մեր երկիրը դարձնելու է հենց ճամփի վրայի հյուրատուն (ավելի վատ բառ կա սրա համար)՝ դրանից բխող բոլոր վատ եւ անդառնալի հետեւանքներով։ Աշխարհաքաղաքական այլոց շահերը դեռ մի կողմ։

Օրինակ, ով կուզի, ոնց կուզի, երբ կուզի կգա-կանցնի եւ էդ միջանցքում չի լինի հայկական պետության գեթ մեկ ներկայացուցիչ, զինվոր, սահմանապահ, որ կհարցնի՝ ո՞ւր ես գնում, ինչու՞ ես գնում եւ ի՞նչ ես տանում։ ՈՒ, եթե ադրբեջանական կողմում կանգնած մի զինվորի կամ սահմանապահի մտքով կանցնի մտնել Սյունիքի գյուղերից մեկը, տներից մեկը, սպանելու, գողանալու, թալանելու նպատակով, չի լինի մի հայ զինվոր, սահմանապահ, չի լինի հայոց պետականության գեթ մեկ ներկացաուցիչ, որ կբռնի ավազակին եւ կպատժի։ Այլ բառով ասած՝ չի լինի մեր Սյունիքի, մեր երկրի, մեր քաղաքացու անվտանգություն, չի լինի անվտանգության ոչ մի նշույլ։ Այս իրավիճակում ուրիշ ինչ է դառնալու մեր Սյունիքը եւ մեր երկիրը, եթե ոչ՝ մի մեծ միջանցք, որտեղ տեր-տիրականը կլինի հարեւան-թշնամին։

Մտածեք, սիրելի հայեր, մտածեք եւ գործենք միասին։

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Հ․Գ․

Էդ մուրճով մի մեծ անցք փորի ճակատիդ։

Դիտվել է՝ 2491

Մեկնաբանություններ