Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Նա ոչ միայն ինքն իրեն է դրել Ալիևի գրպանում, այլև մի ողջ պետություն է այդ վիճակում դրել

Նա ոչ միայն ինքն իրեն է դրել Ալիևի գրպանում, այլև մի ողջ պետություն է այդ վիճակում դրել
04.12.2025 | 12:39

«Սա Ղարաբաղի հարցի մասին չէ, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծվել է 1996 թվականին, հիմա գնում է հարցը, թե Հայաստանը ում գրպանում պետք է լինի։ Եվ մենք այսօր ունենք լրջագույն պատմական ձեռքերում՝ ՀՀ-ն ոչ մեկի գրպանում չէ»,- Փաշինյան։

Սա ասում է մի մարդ, ով այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրից պատրաստ է հրաժարվել Ադրբեջանի ուղիղ պահանջով: Նա ոչ միայն ինքն է իրեն դրել Ալիևի գրպանում, այլ մի ողջ պետություն է այդ վիճակում դրել։ Սա է Արցախի հարցում իր «լրջագույն պատմական ձեռքբերումը»։

Ցավոք, «Պատերազմը խաղաղություն է։ Ազատությունը ստրկություն է։ Տգիտությունը ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի խոսքերը ամենօրյա մակարդակով ավելի արդիական են դառնում այս դեպքում:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ