Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տեղեկությունները ճշտված չեն

Տեղեկությունները ճշտված չեն
28.02.2026 | 12:18

Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին սպանվել է։

Այս լուրերը առայժմ ճշտված չեն, և չկան հստակ տեղեկություններ հասցված վնասների մասին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4079

Մեկնաբանություններ