«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Քաղաքը կառավարելու համար քաղաքական հայտարարությունները բավական չեն

Քաղաքը կառավարելու համար քաղաքական հայտարարությունները բավական չեն
23.04.2026 | 17:05

Երևանի փողոցները հորմուզացվել են։ Բայց Հորմուզը գոնե գիտենք, թե ով ա փակել, իսկ մեր փողոցները՞։

Ի՞նչ ա կատարվում, որտեղի՞ց առաջացան էս խցանումները։ Գարնանը ծառերի հետ խցանումներն է՞լ են ծաղկում։ Թե՞ անձրևներն են պատճառը։ Կամ միգուցե մարդիկ պատերազմից փախել՝ Հայաստան են եկել, ու փողոցները գարնանային գետերի նման վարարե՞լ են մեքենաներով։ Ո՜վ գիտի։

Իսկ միգուցե քաղաքը կառավարելու համար քաղաքական հայտարարությունները բավական չե՞ն։ Միգուցե պետք ա գլուխը կախել ու լուռ աշխատե՞լ՝ գիշեր-ցերեկ։ Միգուցե դրա՞ համար ենք մենք մարդկանց ընտրել ու վճարում, ո՛չ թե քաղաքական շոուի։

Բա հանրային տրանսպորտը՞։ Հա՛, մոռացել էի՝ մարդիկ չեն վճարում, դրա համար ա էս վիճակում։ Հետաքրքիր ա, կա՞ նենց երկիր, որտեղ մարդիկ ինքնակամ ու պատրաստակամորեն վճարում են տրանսպորտի համար։ Ես չեմ տեսել։ Տեսել եմ հսկողություն՝ արժանապատիվ, հարգալից, բայց խիստ հսկողություն, ժպիտով, բայց անբեկանելի, երբ մարդը գերադասում ա վճարել, քան չվճարելու հետևանքները կրել։ Ու վճարում են։

Իսկ մեր մոտ միշտ մենք ենք մեղավոր։ Լավը չենք, է՛լի, զոռով ա՞։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10755

Մեկնաբանություններ