«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Փաշինյանի պես մանկուրտները նորից մեզ տանում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի ժամանակներ

Փաշինյանի պես մանկուրտները նորից մեզ տանում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի ժամանակներ
24.04.2026 | 16:48

Սան Ստեֆանոյից հետո մենք պետություն չենք կորցրել, որովհետև այդ ժամանակ պետություն չունեինք: Բայց, նույնիսկ պետություն չունենալով, մեր այդ տարիների պայքարը ծնեց Հայոց հարցը, արթնացրեց հայրենիք ու պետություն ունենալու հույսն ու տեսլականը, որը մոտ 40 տարի անց բերեց նրան, որ ունեցանք պետականություն և պետություն: Թող, որ այդ պետականությունը թույլ ու անփորձ էր, երկար չգոյատևեց, բաց դա էլ իր հերթին նախադրյալներ ստեղծեց, որ Խորհրդային Միության կազմում ունենանք մեր ազգային պետությունը: Այո, այդ պետությունն էլ մեծ չէր, այո, այդ մեծ երկրում էլ մեր ժողովուրդը մասնատված էր՝ Հայաստան, Արցախ, Նախիջևան, Ջավախք: Բայց ժողովրդի պատմական հիշողությունը և պահանջատիրական գիտակցումը բերեց գոնե Արցախի ազատագրմանը և դրա գոյության պահպանմանը, մինչև իշխանության բերեցին Փաշինյանի պես մանկուրտներին, որոնք նորից մեզ տանում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի ժամանակները:

Փաշինյան Նիկոլի այսօրվա ուղերձը պատմական իրողությունների և ճշմարտության պրիմիտիվ խեղաթյուրում է՝ առաջին հերթին ուղղված իր թուրք հովանավորների և ադրբեջանցի քիրվաների բարեհաճությունը ստանալուն, ապա՝ Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր, Սան Ստեֆանո անունը լսելիս, գուցե ինչ-որ եվրոպացի կամ ամերիկացի չինովնիկ են պատկերացնում կամ ֆրանսիական ռիվերայի մոդայիկ ռեստորանի ճաշացանկի էկզոտիկ խորտիկ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 6336

Մեկնաբանություններ