«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել

Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել
15.05.2026 | 15:08

Ադրբեջանը կարողանում է մտածված ու բազմաքայլ քաղաքականություն վարել, որը հնարավոր չէր լինի առանց Հայաստանում ներդրված գործող իշխանության:

2020 թվականին Բաքուն կարողացավ ցույց տալ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որ Հայաստանի գործող իշխանությունը դեստրուկտիվ է, և իրավիճակը կարելի է փոխել պատերազմի միջոցով: Դա նրան հաջողվեց: Պատերազմի թույլտվությունը ստացվեց:

Հաջորդ փուլում Մահաբերը հրաժարվեց կատարել Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդը հետը, որի արդյունքում հայաթափվեց Արցախը:

Հիմա նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Ադրբեջանին պետք է ստանալ գերտերությունների համաձայնությունը Սյունիքն իր վերահսկողության տակ վերցնելու համար: Սյունիքի միակ աշխարհաքաղաքական նշանակությունը կոմունիկացիոն հնարավորություններն են:

Ադրբեջանի նպատակն է Ռուսաստանին ու Իրանին թույլ տալ ցամաքային կոմունիկացիա ստանալ իր տարածքով՝ այսպես կոչված, Հյուսիս-Հարավ ճանապարհը, որն այդ երկրների համար ստրատեգիական նշանակություն ունի, դիմացն իր վերահսկողության տակ վերցնել Սյունիքով անցնող Արևելք-Արևմուտք ճանապարհը, որը նույնպես ստրատեգիական նշանակություն ունի Արևմուտքի՝ առաջին հերթին ԵՄ-ի համար:

Պատահական չի, որ Ռուսաստանն ու Իրանը նորից են սկսել բանակցել Ադրբեջանի հետ Հյուսիս-Հարավ ճանապարհի վերագործարկման հարցով: Քաղաքականության իմաստն այլ երկրների համար օգտակար և անհրաժեշտ լինելն է՝ չհանձնելով սեփական դիրքերը: Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունն է դառնալ խոչընդոտ մյուսների համար՝ միաժամանակ հանձնելով սեփական դիրքերը:

Սյունիքն իր վերահսկողության տակ վերցնելու համար Ադրբեջանին պետք է, որ Հայաստանը վատթարացնի հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ, հերթական անգամ դառնալով դեստրուկտիվ՝ ապակառուցողական երկիր, որի հետ հնարավոր չէ պայմանավորվածություններ ձեռք բերել, արդյունքում Հայաստանը դուրս թողնել ԵԱՏՄ-ից, ԵՄ-ի հետ պատրանքային ինտեգրվելով, ինչը հնարավորություն կտա այդ ծրագիրը իրականացնել: Այսինքն, Հայաստանը կորցնում է իր ռազմավարական նշանակությունը՝ դառնալով բոլորի համար խոչընդոտող գործոն:

Գործող իշխանությունն, իր մասով, Ադրբեջանի նպատակների համար բոլոր անհրաժեշտ քայլերը կատարում է:

Հունիսի 7-ի ընտրությունները ոչ թե Հայաստանում իշխանություն ձևավորելու մասին են, այլ՝ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 40749

Մեկնաբանություններ