Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հերթական անմարդկային ու ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ

Հերթական անմարդկային ու ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ
28.05.2026 | 14:19

2007 թվականին հատկացված 45․5 քառ․մետր մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, 2000-ական թվականներին ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2004 թվականից գեներալ-մայոր զինվորական կոչում ունեցող, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր, ՀՀ «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալակիր, 2007-2012 թթ․ Արցախի կրթության և գիտության նախարար, 2012-2017 թթ․ Մարտակերտի վարչակազմի ղեկավար, 2017-2020թթ․ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, 2020-2021 թթ․ ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Վլադիկ Խաչատրյանին։

Վլադիկ Խաչատրյանն այս պահին ունի 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն, իսկ բնակարանն էլ հանդիսանում է իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։

Վլադիկ Խաչատրյանը նաև Նիկոլ Փաշինյանի հետ մետրոյում տեղի ունեցած միջադեպի զոհի՝ Արմինե Մոսիյանի հորաքրոջ ամուսինն է։

Պաշտպանության նախարարությանը նշված գործողության կատարումից ձեռնպահ մնալու հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։

Վլադիկ Խաչատրյանի մարտական ուղուն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

https://am.hayazg.info/Խաչատրյան_Վլադիկ_Ռուբենի

Ռոման ԵՐԻՑՅԱՆ

Դիտվել է՝ 2432

Մեկնաբանություններ