«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Կգա ժամանակ, որ իրենք կհպարտանան էդ համեմատությամբ

Կգա ժամանակ, որ իրենք կհպարտանան էդ համեմատությամբ
26.06.2026 | 15:13

«Նիկոլական» պրոպագանդան շերտ-շերտ է գալիս, ու մի զանգված կա, որտեղ ամենաուշն է հասնում տեղեկատվությունը։

Դեռևս մի ամիս առաջ իմ շրջապատում եղել են մարդիկ, ովքեր գովաբանել են թուրքերի հետ համակեցության թեզը։

Բայց, ոնց հասկանում եմ, սա դեռ համատարած բնույթ չի կրում, քանի որ ընդդիմության կողմից հիմա մեծ ճնշում կա, այսպես կոչված, «300.000 ադրբեջանցիների վերաբնակեցման» թեմայով։

Օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների ֆոնին, երբ խոսում ես Ցեղասպանության մասին, ասում են՝ դա ռուսներն են արել։

Ասում են՝ Թուրքիան առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1918-ին։

Ավելի պրոֆեսիոնալները, վստահ եմ, հասկանում են ու գիտեն, թե կոնկրետ որ շրջանակների կողմից են գեներացվում այս թեզերը։

Հիմա Goris Times֊ում հրապարակում է դրվել, որտեղ համեմատում են Նիկոլի և Աթաթուրքի շլյապաները։ Պրոնիկոլական զանգվածը մի վայնասուն է բարձրացրել։

Տպավորություն ունեմ, որ էս շղթային դեռ չեն հասել պրոթուրքական հիմնական ազդակները։ Այսինքն, սրանք ներքին մղումով դեռ զգում են, որ թուրքը վատն է, դրա համար Քեմալի հետ համեմատությանը վատ են նայում։

Բայց չգիտեն՝ կգա ժամանակ, որ իրենք կհպարտանան էդ համեմատությամբ։

Ինչպես հիմա են հպարտ, որ Արցախը Ադրբեջան է, չնայած 8 տարի առաջ հպարտորեն ասում էին՝ Արցախը Հայաստան է, և վերջ։

Հիմա ինձ մի հարց է հետաքրքիր. քանի դեռ էս մարդիկ ներքուստ զգում են թուրքի թշնամի լինելը, հույս կա՞ իրենց հետ բերել իրական դաշտ։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 6321

Մեկնաբանություններ